Կանադայում ոստիկանների վրա կրակած անձը մահացած է հայտնաբերվել
Կանադական Ալբերտա նահանգում ոստիկանների վրա հարձակվելու մեջ կասկածվող անձը մահացած է հայտնաբերվել:
Հարձակումը տեղի էր ունեցել շաբաթ՝ Էդմոնտա շրջանում: Անհայտ տղամարդը կրակ էր բացել երկու ոստիկանի ուղղությամբ, որոնք հետաքննում են ավտոմեքենա գողանալու դեպքը:
Ոստիկաններից մեկը ծանր վիճակում հիվանդանոցում է:
Հանցագործը դեպքի վայրից դիմել էր փախուստի: Ավելի ուշ, մի լքված տան մեջ, ոստիկանները նրան մահացած են գտել: Մահվան պատճառը դեռեւս չի հրապարակվում: