Փարիզի սուպերմարկետում քաղաքացիներին իսլամիստից փրկած մահմեդականին Ֆրանսիայի քաղաքացիություն կշնորհվի. տեսանյութ
Փարիզի հրեական սուպերմարկետում, որտեղ իսլամիստը նախորդ շաբաթ ահաբեկչություն էր կազմակերպել, գնորդների մի մասին փրկած մահմեդականին Ֆրանսիայի քաղաքացիություն կշնորհվի: Այս մասին հայտարարել է երկրի արտգործնախարար Բերնար Կազնյովը:
Երբ զինված իսլամիստը սպանել է մի քանի պատանդի, Մալիից եկած Լասսան Բատիլին, որը սուպերմարկետում էր աշխատում, գնորդներից մի քանիսին հասցրել է թաքցնել սառցախցիկում: Որոշ ժամանակ անց էլ նրան հաջողվել է փախչել:
Սկզբում ոստիկանները կարծել են, թե նա իսլամիստի հանցակիցն է, սակայն երիտասարդը պատմել է եղելությունը:
Բատիլիին Ֆրանսիայի քաղաքացիություն շնորհելու պաշտոնական արարողությունը տեղի կունենա հունվարի 20-ին: