Իսպանիայի գավաթի 1/4 եզրափակիչում` «Բարսելոնա» - «Ատլետիկո»
Իսպանիայի 1/8 եզրափակիչ փուլի պատասխան խաղում «Բարսելոնա»-ն կրկին խոշոր հաղթեց «Էլչե»-ին և դուրս եկավ հաջորդ փուլ: Լուիս Էնրիկեն խաղադաշտ էր դուրս բերել ոչ մարտական կազմ, սակայն կատալոնացիներին դա չխանգարեց չորս անպատասխան գնդակ ուղարկել մրցակցի դարպասը: Հիշեցնենք, որ այս թիմերի միջև մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած խաղն ավարտվել էր 5:0 հաշվով:
1/4 եզրափակիչ փուլում «Բարսելոնա»-ն կհանդիպի Մադրիդի «Ատլետիկո»-ի հետ, որը 1/8 եզրափակիչում պայքարից դուրս մղեց գործող գավաթակիր «Ռեալ»-ին:
«Բարսելոնա» - «Ատլետիկո» առաջին հանդիպումը կկայանա հունվարի 22-ին, իսկ պատասխանը`հունվարի 29-ին:
[b]«Էլչե» - «Բարսելոնա»`0:4[/b]
Գոլեր` Մատյե 21’, Ռոբերտո 40’,Պեդրո 43’ (11մ), Ադրիանո 90’