Միասեռականները Ավստրիայում կարող են երեխաներ որդեգրել
Ավստրիայում միասեռական զույգերը իրավունք կունենան երեխաներ որդեգրել: Այսպիսի որոշում կայացրել է երկրի Սահմանադրական դատարանը:
Ի դեպ նախկինում՝ մինչ այդ որոշումը, միասեռականները և լեսբուհիները իրավունք ունեին երեխա որդեգրել այն դեպքում, եթե նրանցից մեկը երեխայի կենսաբանական ծնողն է համարվում:
Դատարանի որոշումը դատավոր Գերխարդ Հոլցինգերն մեկնաբանել է՝ ասելով, որ որդեգրման սահմանափակումները հակասում էին խտրականության դեմ պայքարի Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիային:
Միասեռականները Ավստրիայում չեն կարող ամուսնական դաշինք կնքել, սակայն միասեռական զույքերը, որոնք գրանցում են իրենց համատեղ կյանքը, օգտվում են բոլոր իրավունքներից: