Պարագվայում ինքնաթիռում 350կգ կոկաին է հայտնաբերվել
Պարագվայում մեկ շարժիչով աշխատող «Սեսնա-206»ինքնաթիռում 350կգ կոկաին են հայտնաբերել: Հատուկ գործողության արդյունքում Կոնսեպսիոն քաղաքից 35կմ հեռու գտնվող ագարակներից մեկում ձերբակալվել են 2 օդաչուներ, նրանք Բոլիվիայի քաղաքացիներ են եղել, 3 պարագվայցի: Այնտեղ եղել է թաքնված թռիչքային գոտի, որ հավանական է՝ նախկիում թմրավաճառները օգտվել են դրանից:
Նրանց ձերբակալելու ընթացքում նրանք փորձել են ինքնաթիռով փախչել, բայց հակաթմրանյութային բաժանմունքի աշխատակիցները կրակ են բացել:
Հայտնի է դարձել, որ նրանք կապ ունեն Բրազիլիայում գտնվող թմրավաճառների հետ, ովքեր, գտնվելով բանտարկության մեջ, շարունակում են ղեկավարել: Նախատեսված է եղել թմրանյութը հետագայում տեղափոխել ԱՄՆ և Բոլիվիա: