Charlie Hebdo շաբաթաթերթի գինը համացանցում հասել է 690 եվրոյի
Ֆրանսիական Charlie Hebdo շաբաթաթերթի խմբագրության վրա հարձակումից հետո լույս տեսած հերթական համարը համացանցում վաճառվում է թերթի հիմնական գնից մոտ 200 անգամ թանկ:
Թերթի հիմնական գինը մոտ 3 եվրո է: eBay կայքում գինը 690 եվրո է:
Ի դեպ՝ տպաքանակը որոշվել էր ավելացնել՝ դարձնելով 5 միլիոն օրինակ՝ պայմանավորված օրեցօր մեծացող պահանջարկով:
Նոր համարի թողարկման վրա աշխատել են ահաբեկչությունից ողջ մնացած շաբաթաթերթի աշխատակիցները: