12302 դիտում
16:34 14-01-2015
Լարված իրավիճակ՝ Գյումրիում. քաղաքացիներն արդարացիորեն պահանջում են ռուս ժամկետային զինծառայող ստահակի հանձնումը
Այսօր՝ հունվարի 14-ին, Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին սպանելու դեպքի հետ կապված տեղի է ունենում ավտոերթ, որին մասնակցում է 200-ից ավելի ավտոմեքենա:
Ինչպես Գյումրիից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին երթի մասնակիցները ՌԴ գլխավոր հյուպատոսության շենքի մոտ արդարացիորեն պահանջում են սպանությունն իրականացրած 102-րդ ռազմաբազայի ստահակ զինծառայողի գործի քննությունը հանձնել հայ իրավապահներին:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ քաղաքացիներին է միացել Շիրակի թեմի առաջնորդը: Հյուպատոսարանի դիմացի ճանապարհը փակվել է: Այս պահին նշված վայր են ժամանել ոստիկանության մեծ թվով աշխատակիցներ: Երթի մասնակիցները պաստառներ են բարձրացրել, որոնց վրա գրված է «Ես եմ Ավետիսյանների ընտանիքը»:
Մանրամասները՝ քիչ ուշ:
Նմանատիպ նյութեր
190025 դիտում
18:17 13-01-2015
ԲԱՑԱՌԻԿ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ՝ ռուս ժամկետային զինծառայող ստահակի կողմից կատարած ոճրագործությունից. 18+
Այս բաժնից
9654 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին