190004 դիտում
18:17 13-01-2015
ԲԱՑԱՌԻԿ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ՝ ռուս ժամկետային զինծառայող ստահակի կողմից կատարած ոճրագործությունից. 18+
Երեկվանից [color=#CC0000] SHAMSHYAN.com[/color]-ը բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում, որով քաղաքացիները հետաքրքրվում են, թե արդյոք ճիշտ են այն տեղեկությունները, որ իբրև Գյումրիում տեղի ունեցած ոճրագործության ժամանակ ռուս զինվորական ճիվաղին մահացածները դիմադրություն են ցույց տվել, իսկ որոշ զանգահարողներ էլ հայտնում էին, թե իրենք տեղեկություններ են ստացել, որ սպանվածներից մեկը եղել է դրսում ընկած, մյուսը՝ շքամուտքի մոտ:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը հրապարակում է բացառիկ լուսանկարներ՝ տան մեջ տեղի ունեցած ռուս ժամկետային զինծառայողի կողմից կատարած ոճրագործությունից ու բոլոր այն տեղեկությունները, որ սպանվածները արթուն են եղել ու դիմադրույթուն են ցույց տվել՝ չեն համապատասխանում իրականությանը: Ավետիսյանների ընտանիքի 7 անդամներից 6-ը սպանվել են իրենց տան ներսում՝ քնած վիճակում, իսկ փոքրիկը՝ ստահակի կողմից դանակի հարվածներ է ստացել հենց օրօրոցում:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2015/01/12/39414/]հայտնել էր ֆոտոլրագրողը[/url], հունվարի 12-ին Ոստիկանության Շիրակի մարզային վարչության աշխատակիցները տեղի հրշեջ-փրկարարների հետ Գյումրի քաղաքի Մյասնիկյան 188 տանը հայտնաբերել էին 6 հոգու դի: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ մահացածներից 2-ը տղամարդ են, 3-ը` կին, մեկն էլ` փոքր աղջիկ, որոնց վրա կան հրազենային հետքեր: Դեպքի վայր էին ժամանել մարզի ոստիկանապետը, մարզի քննչական վարչության պետը, մարզի դատախազը և այլ պաշտոնատար անձինք: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր.օր.-ի 104-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 235-րդ հոդվածի հատկանիշներով:
Այս դեպքի բացառիկ մանրամասները դիտեք կիրակի օրը՝ հունվարի 18-ին, ժամը 22:00-ին «Սուր անկյուն» հաղորդաշարում:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+
Նմանատիպ նյութեր
12293 դիտում
16:34 14-01-2015
Լարված իրավիճակ՝ Գյումրիում. քաղաքացիներն արդարացիորեն պահանջում են ռուս ժամկետային զինծառայող ստահակի հանձնումը