211652_close_icon
views-count740183 դիտում article-date 12:24 27-10-2020

Լարված իրավիճակ Երևան-Գյումրի ճանապարհին. քաղաքացիներն արդարացիորեն արգելում են թուրքական բեռնատարների շարժը. ժամանել են տարածքի ոստիկանապետն ու ՃՈ գումարտակի հրամանատարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն 1.5 ժամից ավելի է, լարված իրավիճակ է ստեղծվել Երևան-Գյումրի ավտոճանապարհի՝ Աշտարակի վարչական տարածքում։ Մի խումբ քաղաքացիներ նկատել են, որ թուրքական համարանիշներով մի քանի բեռնատարներ են շարժվում, որից հետո քաղաքացիները կանգնեցրել են նրանց ու արգելում են նրանց տեղաշարժը։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում քաղաքացիներն իրենց վրդովմունքն էին հայտնում՝ ասելով. «Թուրքերը ադրբեջանցիների ու վարձկանների հետ հայերի դեմ կռիվ անեն, իսկ մեր թավշյա կառավարությունը չտեսնելո՞ւ է տալիս, մանավանդ այս օրերին ինչպե՞ս են թուրքական բեռնատարներն ազատ տեղաշարժվում։ Հետաքրքիր է, արդո՞ք մեր հայկական բեռնատարները կկարողանային այսպես անվտանգ շրջեին Ադրբեջանում, Թուրքիայում։ Հաստատ նման բան չէր լինի։ Եթե թուրքը գլխատում ա, ռմբակոծումա խաղաղ բնակավայրերը, հիվանդանոցները, էլ ի՞նչ սպասես դրանցից։ Մենք պահանջում ենք, որպեսզի կառավարությունը հետամուտ լինի այս հարցին։ Ասում են՝ թուրքական ապրանքները բոյկոտենք, եթե բոյկոտում ենք, բա էս ֆուռերը ո՞նց են ազատ ելումուտ անում Հայաստանում։ Թուրք-ադրբեջանցու հետ պետք է խոսենք իրենց լեզվով»։ Այս պահին դեպքի վայր են ժամանել ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները և Ճանապարհյաին ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները, ովքեր քաղաքացիների հետ բանակցություններ վարելուց հետո բեռնատարնրը տեղափոխեցին ոստիկանության Աշտարակի բաժին՝ պարզելու հանգամանքները։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր