Հայաստանում տեղակայված ՌԴ հետախուզության օպերլիազորն Արտաշատում վրաերթի է ենթարկել հետիոտնին
Երեկ՝ հունվարի 13-ին, վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 08:50-ի սահմաններում Արտաշատ քաղաքի բնակիչ, 34-ամյա Հովհաննես Նարիմանյանը Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 և Մարքսի փողոցների խաչմերուկում իր վարած Suzuki Grand Vitara մակնիշի 30 ՏՕ 077 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Արտաշատի բնակիչ, 55-ամյա Երջանիկ Մարգարյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իր մեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է Արտաշատի հիվանդանոց:
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Արտաշատի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդ Հ. Նարիմանյանը ծառայում է Հայաստանում տեղակայված ՌԴ N զորամասի հետախուզության բաժնում՝ որպես օպերլիազոր, կոչումով մայոր է: