Արտաշատում 52–ամյա վարորդը Lexus-ով վրաերթի է ենթարկել 49–ամյա հետիոտնին
                        Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական  գումարտակի  1-ին վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 6-ին Արտաշատ քաղաքում տեղի ունեցած վրաերթի փաստով: 
Ժամը 11:00-ի սահմաններում Արտաշատ քաղաքի  Օգոստոսի 23-ի փողոցի բնակիչ, 52-ամյա Գագիկ Համբարձումյանը իր վարած Lexus GX 470 մակնիշի  88 DD 040 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Արտաշատ քաղաքի Մարքսի փողոցի բնակիչ,  49-ամյա Ռուզաննա Խաչատրյանին:
 Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկվածին օգնել է տեղափոխել Արտաշատի բժշկական կենտրոն:
[color=#CC0000]
Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

