Curiosity-ին Մարսի վրա կյանքի գոյության հերթական ապացույցներն է գտել
Curiosity մարսագնացը Կարմիր մոլորակի վրա կյանքի գոյության հերթական ապացույցներն է գտել: Մարսի մակերեւույթի քարաշերտերում հայտնաբերվել են մանրէների մնացորդներ, որոնք հանդիպում են Երկիր մոլորակի ծանծաղ գետերում եւ լճերում:
Նախորդ տարի մանրէների քարացած շերտեր էին հայտնաբերվել Ավստրալիայի հարավում: Լաբորատոր փորձաքննության տվյալներով` դրանք 3,48 միլիարդ տարեկան են:
Մասնագետների խոսքով` Երկիր մոլորակի եւ Մարսի վրա միեւնույն միկրոօրգանիզմների մնացորդների առկայությունը խոսում է այն մասին, որ Կարմիր մոլորակի վրա ժամանակին կյանք է եղել: