Ռուսաստանում կրճատվել է թմրանյութերից մահացության թիվը
                        Վերջին 8 տարվա ընթացքում ռուս երիտասարդների շրջանում թմրանյութերի օգտագործման պատճառով մահացության թիվը կրճատվել է մոտ 30%-ով: Այս մասին հայտնել է Թմրանյութերի շրջանառության վերահսկման դաշնային ծառայության ղեկավար Վիկտոր Իվանովը:
Նա նաև նշել է, որ եթե 2006թ-ին թմրանյութերի պատճառով մահացել է 140.000 մարդ, ապա անցյալ տարի այդ ցուցանիշը կազմելէ 90.000-ից քիչ: Թվերը դեռ մեծ են, սակայն նվազման համար պետք է աշխատանքները շարունակվեն: 
Նա նաև ասել է, որ ցուցանիշները նվազում են հերթականությամբ, այդ իսկ պատճառով կարելի է զգուշությամբ լավատեսական լինել այս հարցում:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

