Բելգիայում ձերբակալվել է Le Soir թերթի խմբագրատունը պայթեցնել սպառնացողը
                        Բելգիայում ձերբակալվել է մի տղամարդ, որը սպառնացել է պայթեցնել Բրյուսելի Le Soir թերթի խմբագրատունը: 
Հունվարի 11-ին Le Soir-ի խմբագրություն է զանգել մի տղամարդ եւ ներկայացել որպես Թերի Քարրեյն: «Ես  ներկայացնում եմ այն մարդկանց, որոնց դուր չի գալիս այն փաստը, որ դուք չափազանց անհանգստացած եք Charlie Hebdo հանդեսի խմբագրատանը տեղի ունեցած ահաբեկչությամբ»,-ասել է տղամարդը: Նա սպառնացել է պայթեցնել  Le Soir-ի գրասենյակը, եթե վերջինս չդադարի լուսաբանել ահաբեկչությունը: 
Զանգից հետո իրավապահները տարհանել են թերթի աշխատակիցներին: Խմբագրատանը պայթուցիկ չի հայտնաբերվել: Հայտնի է, որ Քարրեյնը նախկինում ազատազրկված է եղել:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

