Թուրինի «Յուվենտուս»-ը մտադիր է բանակցություններ վարել Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ: Ինչպես հայտնում է իտալացի հանրահայտ լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն, Ֆուտբոլիստի և իտալական ակումբի ներկայացուցիչները արդեն կապ են հաստատել միմյանց հետ: Գործարքի կայացմանը կարող է խոչընդոտել այն հանգամանքը, որ Մխիթարյանը չի ցանկանում փոխել ակումբն ու առաջնությունը:
Աղբյուրի տվյալներով` թուրինյան ակումբի ղեկավարությունը կձգտի համաձայնության գալ ֆուտբոլիստի հետ, իսկ այնուհետև կսկսի բանակցություններ վարել «Բորուսիա»-ի ներկայացուցիչների հետ: