Ռուսաստանում ոստիկանը ցրտահարությունից փրկել է 3 տասնյակից ավելի մարդու
                        Ռուսաստանում ոստիկանը ցրտահարությունից փրկել է Օրենբուրգից Կազան ընթացող ավտոբուսի ուղեւորներին: Հաղորդվում է, որ տրանսպորտային միջոցը շարքից դուրս է եկել Գրիգորեվկա գյուղի հարեւանությամբ: -32 աստիճան ցրտին ավտոբուսը հնարավոր չի եղել ջեռուցել: 
Տեղանքով ընթացող ոստիկանապետը՝ Ալեքսանդր Դանշինը, կազմակերպել է 31 ուղեւորների եւ երկու վարորդների փրկարարական աշխատանքը: Դանշինն ահազանգել է մոտանա ոստիկանական բաժանմունք, եւ գիշերվա ժամը 2-ին դեպքի վայր հասած իրավապահները երկու ավտոբուսներով կարողացել են  մարդկանց տեղափոխել Օրենբուրգ: Ուղեւորների թվում 3 երեխա է  եղել:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

