Իսլամիստները կոտրել են Չելյաբինսկի հիվանդանոցի կայքը
                        Չելյաբինկսի №1 քաղաքային հիվանդանոցի կայքը կոտրել են իսլամիստ-հաքերները: Օգտատերերը կայք մտնելով՝ տեսել են ոչ թե  բուժհաստատության մասին ինֆորմացիա, այլ արաբական երաժշտությամբ ուղեկցվող մահմեդական լոգոտիպեր եւ գրություններ: 
Հաքերները  նաեւ տեղեկություն են թողել, որ կայքը կոտրել են Prodigy TN & Fallag-Anonyme խմբի անդամները: 
Ներկայում կայքը վերականգնել է աշխատանքը:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

