Տեխասի հիվանդանոցում տղամարդը պատանդ է պահել աշխատակիցներին
                        ԱՄՆ Տեխաս նահանգի հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունքում մի տղամարդ որոշ ժամանակ պանադ է պահել աշխատակիցներին: Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները: 
Հայտնի է, որ տղամարդը հիվանդներից մեկի հայրն է: 
Ժամեր անց նա հանձնվել է ոստիկանությանը:  Իրավապահները  նրա մոտ զենք չեն հայտնաբերել: Կատարվածի հանգամանքները քննվում են:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

