Իրաքի քրդերը կանխել են ջիհադիստների հերթական հարձակումը
                        Իրաքի հյուսիսում գտնվող քրդերը հայտարարել են, որ Էրբիլ քաղաքի շրջակայքում կարողացել են ետ մղել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների հարձակումը: 
Հաղորդվում է, որ գիշերը 160 ջիհադիստներ, Տիգրիս գետն անցնելուց հետո, գրոհել են  մի քանի գյուղերի վրա:  Սակայն հարձակումը ժամանակին կանխվել է քուրդ զինյալների կողմից: Երկու կողմերն էլ զոհեր են տվել, սակայն կոնկրետ թվաքանակի մասին տեղեկություն չկա:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

