Cyprus Airways-ը դադարեցնում է գործունեությունը
Այսօր Եվրահանձնաժողովի մրցակցության հարցերով ղեկավարությունը հայտարարել է, որ 2012-2013թ-ին Կիպրոսի ազգային փոխադրող Cyprus Airways-ին տրամադրած կառավարության ֆինանսական օգնությունը Եվրամիության օրենքի խախտում է եղել:
Այդ որոշումով նախատեսվում է նաև, որ ավիաընկերությունը պետք է ետ վերադարձնի այդ գումարը պետությանը՝ մոտ 100 միլիոն եվրո:
Քանի որ Cyprus Airways-ը չի կարող վերադարձնել այդ գումարը, մոտ ժամանակներս կդադարեցնի գործունեությունը:
Նշվել է նաև, որ Կիպրոսը արտաքին օդային կապը կպահպանի Aegean ավիաընկերության միջոցով: