Վրաստանում կեղծարարները պատճենահանել են 10 հազար դոլար
Վրաստանի ոստիկանությունը ձերբակալել է երկու քաղաքացու՝ մեծ քանակով կեղծ թղթադրամներով:
Լրատվամիջոցները հայտնում են, որ իրավապահ մարմինների կողմից խուզարկության արդյունքում Ռուսլան Գ.-ի մոտ հայտնաբերվել է 50 հատ 100 դոլարանոց, իսկ Էլվին Կ.-ի բնակարանի խուզարկումից հետո՝ 45 հատ 100 դոլարանոց:
Նախաքննությամբ պարզվել է, որ ձերբակալվածները նպատակ են ունեցել յուրացնել այդ կեղծ թղթադրամները Վրաստանում և Ուկրաինայում: Պարզվել է նաև, որ այդ թղթադրամները գունավոր տպիչով պատճենահանված են:
Վրաստանի իրավապահ մարմինների կողմից տարվում է հետաքննություն: