Թալիբներին պաշտոններ են առաջարկել կառավարությունում
Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին թալիբներին մի քանի տեղ է առաջարկել կառավարությունում:
Լրատվամիջոցները հայտնում են, որ այդ պաշտոնները մասնավորապես վերաբերվում են այն գերատեսչություններին, որոնք զբաղվում են գյուղական համայնքների և սահմանային հարցերով:
Հայտնի է նաև, որ առաջարկության ընդունումը թալիբների ղեկավարության կողմից հետաձգվել է՝ երկրում առկա միջազգային ուժերի պատճառով:
Ի դեպ, Աֆղանստանի նախագահը, որ երեք ամսից ավելի է ինչ նշանակվել է, դեռևս չի կողմնորոշվել, թե կառավարությունն ինչ կազմ է ունենալու: