2015 թ-ին ՌԴ զորքերը 150 նորագույն մարտական ինքնաթիռ ու ուղղաթիռ կունենան
Ընթացիկ տարում Ռուսաստանի Դաշնության ռազմաօդային ուժերի ենթակայության տակ կունենան 150-ից ավելի մարտական ուղղաթիռներ ու կործանիչներ:
Բացի այդ, ՌԴ ՌՕՈՒ-ն ձեռք կբերի C-400 և Панцирь-C զենիթահրթիռային համալիրներ, ինչպես նաև նոր՝ Небо-М, Гамма, Сопка և Подлет ռադիոտեղորոշիչ կայաններ: Այս մասին TASS գործակալությանը հայտնել է ՌԴ ՊՆ ռազմաօդային ուժերի մամլո ծառայության խոսնակ Իգոր Կլիմովը: