Ֆրանսիայում այսօր սգո օր է հայտարարված
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը այսօր համազգային սուգ է հայտարարել երկրում՝ ի հիշատակ նախօրեին Charlie Hebdo երգիծական թերթի գրասենյակի վրա կատարած հարձակման զոհերի:
RIA Novosti-ի փոխանցմամբ՝ այս մասին Ֆրանսիայի նախագահը հայտարարել է երկրի պետական հեռուստաալիքով Ֆրանսիայի ժողովրդին ուղղված իր ցավակցական խոսքում:
Օլանդի հրամանագրով՝ 3 օր շարունակ Ֆրանսիայի բոլոր պետական հաստատությունների վրայից իջեցված կլինեն պետական դրոշները:
Միևնույն ժամանակ Լիոնի, Թուլուզի, Գրենոբլի և Նանտայի փողոցներ են դուրս եկել տասնյակ հազարավոր քաղաքացիներ և իրենց հարգանքի տուրքն են մատուցում երգիծական թերթի զոհված անդամների հիշատակին: