Փարիզում կրակ են բացել երգիծական թերթի աշխատակիցների վրա. կա առնվազն 11 զոհ. բացառիկ տեսանյութ 16+
Փարիզի կենտրոնում՝ 11-րդ թաղամասում, անհայտ անձինք կրակ են բացել Մուհամեդի ծաղրանկարները հրապարակած Charlie Hebdo երգիծական պարբերականի գրասենյակի վրա: Ինչպես հաղորդում է Le Parisien-ը, զոհվել է առնվազն 11 մարդ:
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ ոստիկանությունը փնտրում է զինված ավազակային հարձակումը կատարած անձանց:
Այս պահին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ժամանել է դեպքի վայր: Նա որակել է տեղի ունեցածը՝ որպես ահաբեկչություն: