Եվրամիությունը պետք է փոխի իր դիրքորոշումը Թուրքիայի նկատմամբ. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խորը համոզմամբ՝ ժամանակն է, որպեսզի Եվրամիությունը փոխի իր որդեգրած դիրքորոշումը Թուրքիայի նկատմամբ:
«Իր խնդիրները լուծելու փոխարեն Եվրամիությունը փորձում է դաս տալ Թուրքիային: Այդ ընթացքում Եվրոպայում աճում է ռասիզմի և մուսուլմանների նկատմամբ խտրականությունը»,-ընդգծել է նա:
Հիշեցնենք, որ Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամագրվելու շուրջ բանակցությունները վերսկսեցին 2005 թվականին: Այդ երկրի փոխվարչապետ Բյուլենթ ԱՌընչի հավաստմամբ՝ Թուրքիան կատարել է ԵՄ-ի առաջ իր ստանձնած պարտավորությունների 65%-ը: