ԻԼԻՊ-ը նախազգուշացում է ստացել Իրանից
Իրանի նախազգուշացումից հետո «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալները իրանական սահմանից 40 կմ նահանջել են: Այդ մասին իրանական Fars գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է Իրանի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադիր-գեներալ Ահմադ Ռեզա Փուրդիստանը:
Իրանցի գեներալը նշել է, որ իրանական բանակը ամբողջական մարտական պատրաստության է բերվել, եթե որևէ վտանգ զգա իսլամիստ ահաբեկիչների կողմից:
«Կարմի նշագիծը հատելու դեպքում Իրանի Իսլամական Հանրապետության ցամաքային զորքերի կողմից ահաբեկիչները փլուզիչ հարված կստանան»,-ասել է Փուրդիստանը և հավելե,որ իրանական բանակը մշտական վերահսկողության տակ է պահում Իրաքի հետ սահմանը: