211652_close_icon
views-count13656 դիտում article-date 09:56 06-01-2015

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին, որ գոնե այս անգամ մտածեն իրենց ապահովության մասին

[b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի տեղեկություններով՝ տեղացած առատ ձյան պատճառով բավականին դժվարանցանելի է դարձել Ամասիա-Ղուկասյան-Ջաջուռ-Մարգարա-Մարալիկ ճանապարհահատվածը: Այս պահին ուժեղ ձյուն է տեղում Աշտարակ-Ապարան-Սպիտակ ավտոճանապարհներին: Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին, որպեսզի նշված ճանապարհահատվածներով երթևեկեն միայն խիստ անհրաժեշտության դեպքում և ավտոմեքենաների անվադողերը պարտադիր լինեն ձմռան եղանակի համար նախատեսված: Տեղում աշխատում են Ճանշինի և ՃՈ աշխատակիցները, որպեսզի հնարավորության սահմաններում ճանապարհները չփակվեն, մինչդեռ ձյան հետ իր «սև գործն է անում» նաև բուքը:

Նմանատիպ նյութեր