211652_close_icon
views-count90787 դիտում article-date 18:08 04-01-2015

Երևանում ձերբակալվել է սիրված հեռուստասերիալների դերասանը, ով մահվան ելքով վրաերթից հետո դեպքի վայրից դիմել էր փախուստի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի տեղեկություններով, այսօր՝ հունվարի 4-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Դավիթ Մարտիրոսյանի որոշմամբ՝ ձերբակալվել է Երևան քաղաքի Կուրղինյան 11 շենքի բնակիչ 56-ամյա Սամվել Ղարիբյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է անցյալ տարվա դեկտեմբերի 26-ին Կուրղինյան փողոցի 5-րդ շենքի դիմաց իր վարած Ford Transit մակնիշի 706 ՏՍ 65 համարանիշի ավտոմեքենայով Երևան քաղաքի բնակչուհի 56-ամյա Գոհար Հայրապետյանին վրաերթի ենթարկելու մեջ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, վրաերթից հետո Ս. Ղարիբյանը Գ. Հայրապետյանին թողնում է անօգնական և հեռանում դեպքի վայրից: Օրեր անց Գ. Հայրապետյանը հիվանդանոցում գիտակցության չգալով՝ մահանում է: Փաստի առթիվ դեկտեմբերի 26-ին քննիչի կողմից հարուցվում է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի՝ (Ճանապարհային երթևեկության և տրաստպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) և 244 հոդվածի 2-րդ մասի՝ (Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը) հատկանիշներով: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վրաերթ կատարած վարորդին և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ, Երևանի քննչական վարչության քննիչները, ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժնի աշխատակիցները ձեռնարկում են օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, ինչի շնորհիվ հայտնաբերվում է Ս. Ղարիբյանն ու նրա վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենան: Քիչ առաջ Ս. Ղարիբյանը ձերբակալվեց և տեղափոխվեց Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, Ս. Ղարիբյանը հանրությանը հայտնի է «Դժվար ապրուստ» և մի քանի այլ սիրված հեռուստասերիալներում նկարահանված դերերով, իսկ նրա եղբայրը հայտնի գործարար Մանվել Ղարիբյանն է, ով զբաղվում է ավտոմեքենաների ներմուծմամբ: Մյուս եղբայրը՝ Յուրա Ղարիբյանը, «Էլիտ Շանթ» ընկերության սեփականատերերից է: Գ. Շամշյանի տեղեկություններով, Ford Transit-ը հաշվառված է Երևան քաղաքի Լենինականի փողոցի 12 տանը գրանցված «Շանթ պլյուս» ՍՊԸ-ի հաշվեկշռում, իսկ Ս. Ղարիբյանի դատապաշտպանն է ճանաչված փաստաբան Հայկ Ալումյանը: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր