19381 դիտում
12:57 03-01-2015
Mersedes-ի վարորդը Երեւանում ավտոմեքենաների ջարդ է արել, ըստ հավաքվածների, վարորդին «փոխել» են. ՖՈՏՈՌԵՊՈՌՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունվարի 3-ին, շղթայական խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 06:40-ի սահմաններում Mersedes մակնիշի 04 OO 101 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Գրիգոր Լուսավորիչ փողոցից դեպի Պարոնյան փողոց բարձրանալիս բախվել է ճամփեզրին կայանված Peugeot մակնիշի 96 QQ 001 համարանիշի, Nissan march մակնիշի 34 ԼՍ 343 համարանիշի ավտոմեքենաներին:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը բախման հետեւանքով Nissan march-ն առաջ է ընթացել եւ բախվել նույնպես կայանված վիճակում գտնվող Ford մակնիշի 29 ԼՍ 205 համարանիշի ավտոմեքենային: Նախնական տեղեկություններով, վթարի հետեւանքով զոհեր եւ վիրավորներ չկան:
Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի աշխատակիցները Նովել Աշրաֆյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ՃՈ հետաքննիչ Գրիգոր Ասատրյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Դեպքի վայրում Նոր Հաճն քաղաքի Տոռոզյան 14 շենքի բնակիչ, 32-ամյա Սեդրակ Սահակյանը ներկայանում էր, որ վարորդն ինքն է եղել, մինչդեռ ականատեսները փաստում էին, որ վարորդը ուրիշն է եղել եւ ավտոմեքենայում բացի վարորդից եղել է երկու ուղեւոր:
Նախնական տվյալներով MERCEDES-BENZ մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է շուրջ 6.000.000 ՀՀ դրամ, իսկ PEUGEOT մակնիշի մեքենայինը՝ 2.800.000 ՀՀ դրամ, որոնք [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեին ապահովագրական ընկերության կողմից:
Ընդ որում, MERCEDES-BENZ մակնիշի մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր ընդամենը 140.000 ՀՀ դրամ, իսկ PEUGEOT մակնիշի մեքենայինը՝ 60.000 ՀՀ դրամ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 79+
79+