2015 թ.-ին աշխարհը կհաղթի «Էբոլա»-ին. ՄԱԿ
2015 թվականին կհաջողվի կանխել «Էբոլա» վիրուսի տարածումը, հայտարարել է ՄԱԿ-ի՝ «Էբոլա»-ի դեմ պայքարի առաքելության ղեկավար Թոնի Բենբերին՝ Գանայում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում:
Բենբերին, սակայն, ընդգծել է, որ համաշխարհային հանրությունը բավականաչափ ջանքեր չի գործադրում՝ վիրուսի ներկայիս տարածումը կանխելու ուղղությամբ:
Հիշեցնենք, որ «Էբոլա»-ն գրեթե 8 հազար մարդու կյանք է խլել: Մահվան դեպքերը հիմնականում գրանցվել են Սյերա-Լեոնեում, Լիբերիայում եւ Գվինեայում: