Երեւանում երեխան չի արձագանքել դռան թակոցներին. կանչել են փրկարարներին
Այսօր՝ ժամը 01.44-ին, ՀՀ ՏԿԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երևանի Սիսակյան փողոցի թիվ 20 շենքի բնակարաններից մեկի բնակիչը (13 տարեկան երեխա) քնած է, չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած հշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. քաղաքացին քնած է եղել: