Դռան փականը խափանվել է, 3 տարեկան երեխան մնացել է ներսում
Մարտի 19-ին, ժամը 14:40-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աճառյան փողոցի թիվ 30 շենքի բնակարաններից մեկի ննջասենյակի դռան փականը խափանվել է, երեխան (3տ.) մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Պարզվել է, որ փակվել է Աճառյան փողոցի թիվ 30/22 տան ննջասենյակի դուռը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի ննջասենյակի դուռը: