2014 թ.-ին Սիրիայում 76 հազար մարդ է մահացել
2014 թվականին սիրիական հակամարտության հետեւանքով մահացել է 76 021 մարդ, որոնցից 33 278-ը՝ խաղաղ բնակիչներ էին: Տվյալները հրապարակել են Սիրիայի իշխանությունները:
Իսկ ՄԱԿ-ը դեռեւս օգոստոսին ներկայացրել էր իր վիճակագրությունը, համաձայն որի՝ սիրիական հակամարտության սկզբից՝ 2011 թվականի մարտից, երկրում մահացել է 191 հազար մարդ: