Վանուշ Խանամիրյանի անվան պարային համույթը ելույթ է ունեցել Արտաշատում
Օրերս Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքում հանդես եկավ երջանկահիշատակ Վանուշ Խանամիրյանի անվան «Բարդիներ» պարային համույթը՝ 11 ելույթներով:
Մարզի բոլոր տարածաշրջանների գեղարվեստի, արվեստի, երաժշտական, ինչպես նաև հանրակրթական դպրոցների ուսուցչական կոլեկտիվներն ու սաները, համույթի կատարումներն ընդունեցին բուռն ծափողջույններով:
«Բարդիներ» պարային համույթը կազմավորվել է 2010 թ.-ին, ելույթ է ունեցել ՌԴ-ի Արմավիր, Կրասնոյարսկ, Սոչի քաղաքներում, իսկ 2015թ.-ին ելույթ կունենա Ֆրանսիայի Մարսել քաղաքում: Այս մասին տեղեկացնում է Արարատի մարզպետարանի լրատվական ծառայությունը: