Չինական ավտոարտադրության գործարանում պայթյուն է տեղի ունեցել
Չինաստանի Ֆոշան քաղաքում՝ ավտոարտադրության գործարանում, պայթյուններ են տեղի ունեցել, որոնց հետեւանքով 17 մարդ է մահացել, 20 մարդ էլ վիրավորվել է:
Նախնական տվյալներով, պայթյունները տեղի են ունեցել տեխնիկական անվտանգության կանոնների խախտման հետեւանքով: