«Յուվենտուս»-ը մոտ է «Բավարիա»-ի կիսապաշտպան Ջերդան Շակիրիի հետ պայամանագիի կնքելուն, հայտնում է Goal.com-ը՝ հղում անելով իտալական լրատվամիջոցներին:
Նշվում է, որ Շվեյցարիայի հավաքականի ֆուտբոլիստի՝ «Յուվենտուս» տեղափոխության կարող է վերջին պահին խանգարել Միլանի «Ինտեր»-ը, որը նույնպես ցանկանում է իր կազմում տեսնել տաղանդավոր ֆուտբոլիստին: «Ներաձուրիները» ֆուտբոլիստին ձեռք բերելու համար արդեն իրենց առաջրկը ուղարկել են «Բավարիա»-ին: