Թեհրանը և Մինսկը ընդլայնում են համագործակցության շրջանակները
Իրանի առաջին փոխնախագահ Էսհաք Ջահանգիրին հայտարարել է, որ Թեհրանը և Մինսկը պայմանավորվել են տնտեսական և քաղաքական ոլորտներում համագործակցության ընդլայնման մասին: Հայտարարությունը հնչեցվել է դեկտեմբերի 28-ին Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեայի՝ Իրան կատարած այցից հետո:
Ջահանգիրին նշել է, որ երկու երկրները բավականի լուրջ ներուժ ունեն ինժեներատեխնիկական մեծ նախագծերը կյանքի կոչելու համար՝ հատկապես գյուղատնտեսության և մեքենաշինության բնագավառներում:
Իր հերթին Բելառուսի ԱԳ նախարարն ընդգծել է, որ բելառուսական կողմը երբեք չի հրաժարվել այլ երկրների հետ իր բարիդրացիական հարաբերություններից՝ անկախ այն բանից, դա դո՞ւր է եկել Արևմուտքին, թե՞ ոչ: