Նոր ռեկորդ. հնդկական քաղաքում 18 հազար Սանտա Կլաուսներ են հավաքվել. տեսանյութ
Հնդկական Թրիսսուր քաղաքի բնակիչները նոր ռեկորդ են սահմանել, որը գրանցվել է «Գինեսի» ռեկորդների գրքում: Բնակիչներին հաջողվել է մեկ վայրում հավաքել 18 հազար Սանտա Կլաուսի:
Ռեկորդակրի վկայագրի շնորհումից հետո Սանտաները գրկախառնվել են եւ շնորհավորել միմյանց: Երեկոյան բոլորը քայլել են քաղաքի փողոցներով՝ տոնական տրամադրություն փոխանցելով բնակիչներին: