Վրաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչները բանակցություններ են վարում վրացական մեղրը, ձուկը և ոչխարը ռուսական շուկա արտահանելու շուրջ: Այս մաին հայտարարել է Վրաստանի գյուղատնտեսության նախարարությունը:
Ներկայումս Վրաստանը Ռուսաստան է արտահանում ալկոհոլային և հանքային ջուր, միրգ, բանջարեղեն, չիր, համեմունքներ, թեյ և դափնու տերև:
Ռուսաստանը Վրաստանի 3-րդ խոշոր առևտրային գործընկերն է համարվում: Այս տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալը կազմել է 752,2-ից ավելի միլիոն դոլար, ինչը 11%-ով ավելի է նախորդ տարվա նշված ժամանակահատվածի համեմատությամբ: