Եվրամիությունը սխալվել է. Հայնց Ֆիշեր
Եվրամիությունը Ռուսաստանի և Ուկրաինայի հանդեպ որդեգրած քաղաքականության հարցում սխալվել է: Մոսկվայի դեմ պատժամիջոցների կիրառումը հիմար և վնասակար քայլ է եղել ԵՄ-ի կողմից: Այդ մասին ավստրիական APA գործակալությանը տված հարցազրույցում ասել է Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերը:
Ըստ Ֆիշերի՝ ռուսական տնտեսությունը կայունության պահեստով է զինված և, չնայած պատժամիջոցները վնասում են Ռուսաստանին, նրա տնտեսական ճգնաժամը միայն նոր խնդիրներ կստեղծի:
Վերջինիս խոսքով՝ Եվրամիությունը գերագնահատել է կառույցին Ուկրաինայի միանալու առաջարկի գրավչությունը և պետք էր թույլ տալ Կիևին գործընկերային հարաբերություններ ստեղծել ինչպես Եվրոպայի, այնպես էլ Ռուսաստանի հետ: