211652_close_icon

ԻԼԻՊ-ի զինյալներն Իրաքում միջազգային կոալիցիայի կործանիչ են վայր գցել

views-count1197 դիտում article-date 10:53 29-12-2014
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներն Իրաքում վայր են գցել միջազգային ռազմական ուժերին պատկանող կործանիչ, որի օդաչուին, ամենայն հավանականությամբ, պատանդ են վերցրել: Այս մասին հաղորդել է Sky News Arabia հեռուստաալիքը՝ հղում անելով տեղի աղբյուրներին: Հեռուստաալիքի տվյալներով՝ կործանիչը խոցվել է Սալահ-էդ-Դին նահանգի Դուլույիա քաղաքում ԻԼԻՊ-ի դիրքերին հարվածելու ժամանակ: Պենտագոնն ու Իրաքի բանակն առայժմ չեն մեկնաբանել տարածված տեղեկությոնը:

Նմանատիպ նյութեր