«Իսլամական պետության» զինյալներն Իրաքում սկսել են օգտագործել «մահապարտ ավանակների»
Իրաքյան As Sumaria հեռուստաալիքի հաղորդմամբ` «Իսլամական պետության» զինյալներն ահաբեկչություն իրականացնելու համար սկսել են օգտագործել ավանակների, որոնց վրա տեղադրում են պայթուցիկներ:
Նախօրեին իրաքցի ականազերծողները Ալ-Միկդադիա քաղաքի շրջակայքում վնասազերծել են 6 կենդանու, որոնք կրել են պայթուցիկներ: Ընդ որում, ավանակներից ոչ ոք չի տուժել:
Ոստիկաններն արդեն իսկ ձերբակալել են մի մարդու, որին կասկածում են կենդանիների վրա պայթուցիկներ տեղադրելու մեջ: Նրանց խոսքերով` ծայրահեղականները օգտագործում են հնարավոր բոլոր եղանակները` Իրաքի անվտանգության ուժերի վրա հարձակումներ գործելու համար: