Այսօր Խորվաթիայում նախագահական ընտրություններ են
Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, Խորվաթիայում նախագահական ընտրություններ են անցկացվում:
Նախագահի պաշտոնի համար պայքարում են չորս թեկնածուներ:
Գործող նախագահ Իվո Յոսիպովիչը վերընտրվելու բավական մեծ հնարավորություններ ունի, սակայն նրան, ամենայն հավանականությամբ, չի հաջողվի առաջին փուլում հաղթել հիմնական մրցակցին՝ պահպանողական HDZ կուսակցությունը ներկայացնող Կոլինդա Գրաբար-Կիտարովիչին: