Մալայզիական ինքնաթիռ է կորել
Մալայզիական Air Asia ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռ է կորել: Գիշերը ընդհատվել է ինքնաթիռի եւ Ջակարտայի ծառայությունների միջեւ կապը:
Ինքնաթիռը Ինդոնեզիայից թռչում էր Սինգապուր: Մինչ կապի ընդհատումը օդաչուն դիսպետչերներին խնդրել է փոխել ուղղությունը: Ինքնաթիռում 162 ուղեւոր կա: