Դոնեցկը ԵԱՀԿ-ից և ԿԽՄԿ-ից պահանջում է հետաքննել Ուկրաինայում ռազմագերիներին խոշտանգելու միջադեպերը
Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության իշխանությունները ԵԱՀԿ-ից և Կարմիր խաչից պահանջել են հետաքննել Ուկրաինայում ռազմագերիներին ծաղրի ու ստորացման ենթարկելու փաստով միջադեպերը: Այս մասին հայտնել է ԴԻՀ-ի պաշտոնական ներկայացուցիչ Դենիս Պուշիլինը:
Համապատասխան դիմումն ուղարկվել է նշված կառույցների գրասենյակներ:
«Մենք տեսնում ենք, թե ինչպիսի խոշտանգված վիճակում են մեզ վերադարձնում այն մարդկանց, ովքեր գերության մեջ են գտնվել»,-ասել է Պուշիլինը: