211652_close_icon
views-count1050 դիտում article-date 12:58 12-12-2020

Միջազգային քրեական դատարանը պատրաստվում է հետաքննել Ուկրաինայում «ռազմական գործողությունների ընթացքում մարդկության դեմ հանցագործությունների» հարցը

Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) պատրաստ է հետաքննել Ուկրաինայում և Ղրիմում տիրող իրավիճակը: Գրում է [url=https://www.tert.am/am/news/2020/12/12/international-criminal-court-ukraine/3469015]ria.ru[/url]-ն` վկայակոչելով դատարանի գլխավոր դատախազ Ֆաթու Բենսուդայի խոսքերը: Նշվում է` ՄՔԴ-ն քննարկում է Ուկրաինայում «ռազմական գործողությունների ընթացքում իրականացված հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների» հարցը, ինչպես նաև Ղրիմում տիրող իրավիճակը: Այս իրադարձությունների նախնական ուսումնասիրությունը սկսվել էր 2014 թվականի ապրիլի 24-ին ՝ Ուկրաինայի կառավարության հատուկ հայտարարությունից հետո: Հիշեցնենք` Մոսկվայի և Կիևի հարաբերությունները վատթարացել են Դոնբասում բախումների, ինչպես նաև 2014 թվականի Ղրիմի բռնակցման ֆոնին: Կիևը բազմիցս մեղադրել է Մոսկվային երկրի ներքին գործերին միջամտելու համար, իսկ 2015-ի հունվարին Գերագույն ռադան ընդունել է հայտարարություն, որում Ռուսաստանը նշվել է որպես «ագրեսոր երկիր»:

Նմանատիպ նյութեր