Էբոլայի զոհերի թիվը հասել է 7,700-ի
Էբոլա վիրուսից մահացածների թիվը ողջ աշխարհում հասել է 7,708-ի: Այս մասին հայտարարել է Համաշխարհային առողջապահության կազմակերպությունը:
Կազմակերպության տվյալներով՝ ներկա պահին հիվանդությամբ վարակվածների թիվը կազմում է 19,695 մարդ: Վարակվածների ու մահացության դեպքերի մեծ մասը բաժին է ընկնում Սիերա-Լեոնեին, Լիբերիային և Գվինեային:
Վարակվածության քիչ դեպքեր են գրանցվել Նիգերիայում, Սենեգալում, Մալիում, ԱՄՆ-ում և Իսպանիայում: