Ռուսաստանի ՊՆ-ն հերքել է Ուկրաինայի սահմանին ռուսական զորք տեղակայելու մասին լուրերը
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում հերքում է Կանադայի արտգործնախարարի այն հայտարարությունը, թե Ուկրաինայի պետական սահմանի մոտ ռուսական զորք է տեղակայվում:
«Կանադայի արտգործնախարարի, ԱՄՆ-ի և ՆԱՕ-ի այլ ներկայացուցիչների հայտարարությունները, թե ռուսական զորքերը մոտենում են ուկրաիանական սահմանին, ապացուցյներ չունեն: Այդ հայտարարություններն արվել են ասեկոսեների հիման վրա: Դրանք հակամարտությունը սրելուն են միտված: Իսկ անանուն աղբյուրը նստած է Կիևի վարչական շենքերից մեկում»,-ասված է հայտարարության մեջ: