2708 դիտում
10:06 27-12-2014
«Քլաբ 12»-ը փակվել է հարկային պահանջները չկատարելու պատճառով. ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ «Քլաբ 12»-ը փակվել է հարկային օրենսդրության պահանջները չկատարելու պատճառով: Այս մասին, ի պատասխան մեր գրավոր հարցման, տեղեկացնում են ՀՀ Ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
ՖՆ-ից մեզ հայտնել են, որ «Զանզիբար» ՍՊԸ-ում, որը հենց «Քլաբ 12»-ը գործարկող ընկերությունն է, նախարարության օպերատիվ հետախուզության վարչությունը ստուգումների արդյունքում դեկտեմբերի 12-ին արձանագրել է 19 վարձու աշխատող, որոնք ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպված չեն եղել: Արդյունքում՝ ընկերությանը համապատասխան ակտով վճարման է առաջադրվել 11 մլն 400 հազար դրամ եկամտային հարկի գումար:
«Քլաբ 12»-ում նաև արձանագրվել է հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների խախտում և նշանակվել տուգանք՝ 300 հազար դրամի չափով: Աբովյան 1 հասցեում գործող «Քլաբ 12»-ը մայրաքաղաքի երիտասարդության և երաժշտասեր հասարակության ամենանախընտրելի ակումբներից էր»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
4002 դիտում
20:53 13-05-2020
45 տնտեսվարողի գործունեություն 24 ժամով դադարեցված է՝ պահանջները չկատարելու համար
Այս բաժնից
2287 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»
1804 դիտում
08:00 19-12-2024
Հաջորդը ո՞ւմ մուտքը Հայաստան կարգելվի. «Փաստ»